Եվրոպա Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Էվերթոնը» հյուրընկալվել էր ռուսական «Կրասնոդարին»:
Ռոբերտո Մարտինեսի սաները ոչ ոքի խաղացին Կրասնոդարում: Հանդիպման հաշիվը խաղի 43-րդ րոպեին բացեց բրազիլիացի հարձակվող Արին, ում խփած գոլը մինչև 83-րդ րոպեն հաշվի մեջ առջևում էր պահում դաշտի տերերին: Խաղավարտից 7 րոպե առաջ «Էվերթոնին» հաջողվեց խուսափել պարտությունից: Պատասխան գոլն էլ խփեց Սամուել Էտո՚Օն:
Գոլեր. Արի՝ 43ր, Էտո՚Օ՝ 83ր: