«Նյու-Յորք Սիթիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում», ճանաչվել է «քաղաքայինների» սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Նախորդ ամիս Լեմպարդն իր մասին հիշեցրեց Մանուել Պելեգրինիի թիմում՝ գոլեր խփելով «Չելսիի», «Հալլ Սիթիի» և «Շեֆիլդ Ուենսդեյի» դարպասները:
«Սիթիի» երկրպագուներն արժանիորեն են գնահատել 36-ամյա անգլիացու խաղը, ով ամսվա ֆուտբոլիստի քվեարկությունում առաջին տեղն է զբաղեցրել: Այդ մրցանակի համար Լեմպարդը պայքարում էր Ջեյմս Միլների և Դավիդ Սիլվայի հետ:
Ավելացնենք, որ «Չելսիի» լեգենդար ֆուտբոլիստը լավ հնարավորություն ունի մասնակցելու նաև «Տոտտենհեմի» դեմ խաղին, քանի որ դեռ վնասվածք ունի Սամիր Նասրին, իսկ Յայա Տուրեն ուշ կվերադառնա Կոտ դը Իվուարի ազգային հավաքականից: