«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ միայն իր շնորհիվ «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանում կարողացավ զգալ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարը:
Որակազրկման պատճառով նախորդ մրցաշրջանի մեկնարկը բաց թողնելուց հետո Լուիսը 31 գոլ խփեց՝ դառնալով առաջնության լավագույն ռմբարկուն: Մի քանի տուր շարունակ «կարմիրները» գլխավորում էին մրցաշարային աղյուսակը և չեմպիոնական պայքարում լավ շանսեր ունեին, սակայն առաջնությունն ավարտեցին երկրորդ հորիզոնականում:
-Ես բաց թողեցի առաջին վեց խաղը, խփեցի այդքան գոլ՝ չլինելով թիմի 11 մետրանոց իրացնողը: Ճիշտ է, որ ես լավ տրամադրությամբ հեռացա, քանի որ առանց իմ տրամադրության և բնավորության, «Լիվերպուլը» չէր կարող հասնել նման հաջողության:
Անձնական նվաճումները միշտ էլ հաճելի են, քանի որ նրանք քեզ ավելի երջանիկ են դարձնում, սակայն նախորդ մրցաշրջանում ես այն ստորադասեցի ակումբի նպատակներին և «Լիվերպուլն» այդքան մոտ գտնվեց Պրեմիեր Լիգայի չեմպիոնությանը,- «Բարսելոնայի» պաշտոնական կայքին հայտնել է Սուարեսը: