Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների Լիգայում «Լիվերպուլի» դեմ վաղվա խաղը:
Գարեթն այդ վնասվածքն ստացել էր դեռ Ուելսի հավաքականում: Լա Լիգայում «Ռեալի» վերջին խաղին Բեյլը հետևեց պահեստայինների նստարանից:
Այսօր «Ռեալը» հաստատել է, որ Գարեթը չի մասնակցի «Էնֆիլդում» կայանալիք խաղին: Այս պարագայում, «Տոտտենհեմի» նախկին ֆուտբոլիստի վերադարձը անգլիական մարզադաշտ կհետաձգվի նվազագույնը մինչև փլեյ-օֆֆ փուլ: