Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն գործող չեմպիոն «Սիթին» և նրա սկզբունքային մրցակից «Յունայթեդը»:
«Սիթին» այժմ 17 միավորով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը և 9 միավորով հետ է գտնվում առաջատար «Չելսիից»: Նրանց այսօրվա մրցակից «Յունայթեդը» 13 միավորով 8-րդ հորիզոնականում է:
Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 167 անգամ և առավելությունը «կարմիր սատանաների» կողմն է, որոնք հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 69-ում, 50 անգամ գրանցվել է ոչ ոքի և միայն 48 խաղում է ուժեղ գտնվել «Սիթին»:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 17:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:2: