«Նյուքասլ Յունայթեդի» նախկին պաշտպան Օլիվյե Բարնարը վստահություն է հայտնել, որ ՊՍԺ-ի կիսապաշտպան Յոհան Կաբայեն հունվարին կվերադառնա Պրեմիեր Լիգա:
Երեկ Յոհանը հայտնեց անգլիական ֆուտբոլի նկատմամբ իր սիրո մասին և դժգոհություն հայտնեց ֆրանսիական ակումբում ոչ բավարար խաղային պրակտիկայից: Բարնարը, ով «Նյուքասլում» է խաղացել 2000-2005թթ-ին, վստահ է, որ արդեն ձմռանն իր հայրենակիցը կվերադառնա Պրեմիեր Լիգա:
-ՊՍԺ տեղափոխվելով՝ Յոհանը ոչ մի երաշխիք չուներ, որ կխաղա մեկնարկային կազմում: Հունվարին նա միանշանակ կվերադառնա Անգլիա: Նա արդեն իր համար ակումբ է փնտրում, որտեղ կարող է խաղալ: Նա պետք է պահպանի տեղը Ֆրանսիայի հավաքականում,- ասել է Բարնարը: The Chronicle