Չեմպիոնների Լիգայի B խմբում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր բուլղարական «Լուդոգորեցին»:
«Կարմիրներն» այս խաղից կարողացան ընդամենը մեկ միավոր վաստակել: Դաշտի տերերը հանդիպման հաշիվը բացեցին 3-րդ րոպեին, որից 5 րոպե հետո Ռիկի Լամբերտը հավասարեցրեց հաշիվը: 37-րդ րոպեին արդեն հաշվի մեջ առջևում էին հյուրերը, սակայն նրանք խաղավարտից 2 րոպե առաջ գնդակ բաց թողեցին և փլեյ-օֆֆ դուրս գալու խնդիրը թողեցին խմբային փուլի վերջին խաղին:
Գոլեր. Աբալո՝ 3ր, Լամբերտ՝ 8ր, Հենդերսոն՝ 37ր, Թերզիև՝ 88ր: