Անգլիական լիգաների գավաթի 1/4 եզրափակչում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր Չեմպիոնշիփը ներկայացնող «Բորնմուտին»:
«Կարմիրներն» անհամեմատ ուժեղ գտնվեցին դաշտի տերերի նկատմամբ և կարողացան ապահովել 1/2 եզրափակչի ուղեգիրը: Բրենդան Ռոջերսի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Լազար Մարկովիչը:
Գոլեր. Ստերլինգ՝ 20ր, 51ր, Մարկովիչ՝ 27ր, Դոսլինգ՝ 57: