Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»:
Մաուրիսիո Պոչետինոյի սաները հերթական խաղն ավարտեցին 2:1 հաշվով: Լոնդոնցիները սեփական հարկի տակ հաղթեցին հյուրերին և բարելավեցին դիրքը մրցաշարային աղյուսակում:
Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց երիտասարդ հարձակվող Հարի Քեյնը, որից 6 րոպե հետո Էշլի Բարնսը վերականգնեց հաշվի հավասարությունը: Լոնդոնցիների հաղթական գնդակն էլ 35-րդ րոպեին խփեց Էրիկ Լամելան:
Գոլեր. Քեյն՝ 21ր, Բարնս՝ 27ր, Լամելա՝ 35ր: