«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Չարլի Օսթինը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ՝ համապատասխանաբար:
Ձմռան առաջին ամսում «քաղաքայինները» 18 հնարավորից հավաքեցին 16 միավոր: Պելեգրինին կարողացավ հաղթանակներ տանել անգամ, երբ բացակայում էին իր բոլոր հարձակվողները, ինչի շնորհիվ «Սիթին» չեմպիոնական պայքարում ավելի մոտեցավ «Չելսիին»:
Ինչ վերաբերվում է Օսթինին, ապա անգլիացին դեկտեմբերին աչքի ընկավ հինգ գոլով: Ակնհայտ է, որ այս մրցաշրջանում ՔՊՌ-ի ճակատագիրը մեծապես կախված է իր լավագույն ռմբարկուից: