Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալ էլ վտանգավոր գոտում գտնվող «Հալլ Սիթիին»:
Տուրի թերևս գլխավոր անակնկալը կարող էր գրանցվել «Էթիհադում», եթե հանդիպման վերջին րոպեին Մանուել Պելեգրինիի սաները չխփեին պատասխան գնդակը:
Դևիդ Մեյլերի գոլին 90-րդ րոպեին պատասխանեց Ջեյմս Միլները: Այս խաղից հետո «Սիթին»՝ վաստակած 49 միավորով կշարունակի զբաղեցնել 2-րդ հորիզոնականը:
Գոլեր. Մեյլեր՝ 35ր, Միլներ՝ 90ր: