Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Բերնլիին»:
Տուրի թերևս գլխավոր անակնկալը գրանցվեց այս խաղում: Դաշտի տերերը նվազագույն հաշվով առավելության հասան Մանուել Պելեգրինիի սաների նկատամամբ: Հանդիպման միակ և «Բերնլիի» համար հաղթական գնդակը 61-րդ րոպեին խփեց Ջորջ Բոյդը:
Այս հաղթանակից հետո «Բերնլին»՝ վաստակած 25 միավորով բարձրացավ 18-րդ հորիզոնական:
Գոլեր. Բոյդ՝ 61ր։