Պրեմիեր Լիգայի 30-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր աղյուսակի ետնապահ «Լեսթեր Սիթիին»:
Գոլառատ խաղում ավելի ուժեղ գտնվեցին դաշտի տերերը: «Տոտտենհեմի» հաղթանակն իր հեթ-տրիկով կերտեց Հարի Քեյնը, ով առաջնության ռմբարկուների ցուցակում բարձրացավ առաջին հորիզոնական: Հյուրերից էլ գոլերի հեղինակ դարձան Ջեյմս Վարդին, Ուես Մորգանը և Դեյվիդ Նյուջենտը:
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 53 միավորով կշարունակի զբաղեցնել 7-րդ հորիզոնականը:
Գոլեր. Քեյն՝ 6ր, 13ր, 64ր, Վարդի՝ 38ր, Մորգան՝ 50ր, Շլուպ՝ 85ր (ինքն.), Նյուջենտ՝ 90ր: