«Լիվերպուլի» կիսապաշտպան Լուկասն արդեն ապաքինվել է և վերադարձել դաշտ: Նա համոզված է, որ հիմա խաղընկերներն ավելի մեծ տարածություն կունենան կիսապաշտպանությունում հարձակվողական գործողությունների համար: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կայքին տված հարցազրույցում բրազիլացի ֆուտբոլիստը անդրադարձել է իր խաղընկերր Ջո Ալենին:
-Ես դեռ չեմ ունեցել բավականին ժամանակ Ջո Ալենի հետ աշխատելու համար: Նա թիմին միացավ այն ժամանակ, երբ ես վնասվածք ստացա:
Երևում է, որ Ջոն սիրում է միանալ գրոհներին և ստեղծել գոլային պահեր: Նա սովոր էր հենց այսպես խաղալ դեռ «Սուոնսիում»: Նա շատ վստահ է զգում իրեն` գիտակցելով, որ մենք անհրաժեշտության դեպքում կմիանանք ու կօգնենք նրան: Եվ ես կարող եմ իմ խաղով ապահովել Ալենի համար ազատ գոտիներ հարձակվելու համար:
Լուկասն ուրախ է, որ նորից միանում է թիմին և կարող է օգնել Ջերարդին, Շահինին և Շելվիին: