«Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինի ծախսել 20 մլն ֆունտ, որպեսզի ձեռք բերի «Սաութհեմպտոնի» հարձակվող Ջեյ Ռոդրիգեսին:
25-ամյա անգլիացին, ով ծնկի վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում չի մասնակցել և ոչ մի խաղի, համարվում է «քաղաքայինների» տրանսֆերային նպատակներից մեկը:
Սակայն «Սաութհեմպտոնը» մտադիր է Ջեյին պահել ակումբում: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը: «Սրբերը» Ռոդրիգեսի տրանսֆերը գնահատել են 20 մլն ֆունտ:
Բացի այդ, «Սիթիի» վինգերը Սքոթ Սինկլերը հայտնել է, որ ցանկանում է մշտական պայմանագիր ստորագրել «Աստոն Վիլլայի» հետ, որտեղ այժմ հանդես է գալիս վարձավճարով: