«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան համաձայնվել է հաջորդ ամառ գլխավորել «Մանչեսթեր Սիթին»:
Այս մասին հայտնում է քաթարական BeIN Sports հեռուստաալիքը: Աղբյուրի տեղեկություններով, Գվարդիոլան արդեն համաձայնեցրել է պայմանագրի կետերը, որը ուժի մեջ կմտնի, երբ լրանա նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ:
Նշենք, որ Գվարդիոլան հայտնի է Քաթարում իր կապերով: Նա երկու տարի եղել է տեղի «Ալ Ահդի» ակումբի ֆուտբոլիստ, իսկ աշխարհի 2022 թվականի առաջնության անցկացման հայտը Քաթարի անունից ներկայացրել է հենց Պեպը:
Հաղորդվում է, որ 44-ամյա Գվարդիոլայի Մանչեսթեր տեղափոխվելու մասին համաձայնությունը ձեռք է բերվել երեք շաբաթ առաջ: «Էթիհադում» Խոսեպը կաշխատի «Բարսելոնայում» իր նախկին գործընկերներ Չիկի Բիգիրիստայնի և Ֆերրան Սորիանոյի հետ, ովքեր այժմ «Սիթիի» տնօրեններն են: