«Սուոնսիի» դարպասապահ Միխել Վորմը իր հիացմունքն է հայտնել թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Միչույի հանդեպ:
Ամռանը ուելսյան ակումբը կորցնելով Գիլֆի Սիգուրդսոնին՝ ընդամենը 2 մլն ֆունտով գնեց Միչույին: 26-ամյա իսպանացին արագ հարմարվեց նոր թիմին և ինտեգրվեց Միքայել Լաուդրուպի խաղային ձեռագրին: Կարճ ժամանակում Միչուն դարձավ ակումբի առաջատար խաղացող:
Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրից հետո Միչուն իր հաշվին 10 գոլ է գրանցել, իսկ վերջին տուրում 2 գնդակ ուղարկեց «Արսենալի» դարպասը:
Վորմը, ով վնասվածքից հետո արդեն վերադարձել է մարզումներին, հիանում է իսպանացի թիմակցով:
-Կարծում եմ՝ շատ քչերը գիտեին Միչուի մասին նախքան նրա «Սուոնսի» տեղափոխվելը: Ամեն անգամ նա հայտնվում է ճիշտ տեղում և ճիշտ պահին,- ասել է Վորմը: Sky Sports