Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր վտանգավոր գոտում գտնվող «Սանդերլենդին»։
Ընթացիկ մրցաշրջանն անհաջող սկսելուց հետո Մաուրիսիո Պոչետինոյի սաները կարողացան վերջապես հաղթանակ տանել։ Գրեթե հավասար պայքարում ընթացած խաղում լոնդոնյան ակումբը հաղթեց նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գոլը Էրիկ Լամելայի փոխանցումից հետո խփեց անգլիացի կիսապաշտպան Ռայան Մեյսոնը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 6 միավորով բարձրացավ 12-րդ հորիզոնական։
Գոլ․ Մեյսոն՝ 82ր։