Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենտուսին»։
«Քաղաքայինները» պարտություն կրեցին սեփական հարկի տակ։ Հանդիպման հաշիվը բացվեց 57-րդ րոպեին, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Ջորջիո Կելինին։ 70-րդ րոպեին Մարիո Մանջուկիչը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ խաղավարտից 9 րոպե առաջ Ալվարո Մորատան խփեց իտալական ակումբի հաղթական գնդակը։
Գոլեր․ Կելինի՝ 57ր (ինքն․), Մանջուկիչ՝ 70ր, Մորատա՝ 81ր։