«Վեստ Հեմը» պայքարում է «Բիրմինգհեմ» ակումբի դարպասապահ Ջեկ Բուտլանդին ձեռք բերելու համար:
Ինչպես տեղեկացնում է Goal պարբերականը, ակումբի գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հենց Ջեկին է տեսնում 37-ամյա Յուսի Յասկելայնենին փոխարինող:
Մինչդեռ «Վեստ Հեմին» հեշտ չի լինի ձեռք բերել 19-ամյա անգլիացուն, որը գնահատվում է 5 մլն ֆունտ: Բուտլանդի ծառայություններով հետաքրքվում են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»:
Նշենք, որ Յասկելայնենը կորցրել է նախկին վարպետությունը, որն ուներ «Բոլտոնում»: Պրեմիեր Լիգայի 15 տուրում դարպասապահը բաց է թողել արդեն 17 գնդակ: