Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Բորնմուտին»։
Մաուրիսիո Պոչետինոյի սաները կամային և ջախջախիչ հաղթանակ տարան դաշտ տերերի նկատմամբ։ Գոլ բաց թողնելուց հետո լոնդոնյան ակումբը 5 անընդմեջ գնդակ ուղարկեց «Բորնմուտի» դարպասը։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական անգամ էլ աչքի ընկան Էրիկ Լամելան և Մուսա Դեմբելեն։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 17 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ռիթչի՝ 1ր, Քեյն՝ 9ր, 56ր, 63ր, Դեմբելե՝ 17ր, Լամելա՝ 29ր։