Պրեմիեր Լիգայի 11-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Էվեթոնը» հյուրընկալել էր «Սանդերլենդին»։
«Գուդիսոն Պարկում» գոլառատ խաղ ստացվեց։ «Էվերթոնը» վստահ խաղ անցկացրեց՝ ջախջախելով «սև կատուներին»։ Դաշտի տերերից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Արունա Կոնեն, մեկանան անգամ էլ գոլեր հեղինակեցին Խերարդ Դեուլոֆեուն և Ռոմելու Լուկակուն։ Հյուրերից աչքի ընկան Ջերարդ Դեֆոն և Սթիվեն Ֆլեթչերը։
Այս հաղթանակից հետո Ռոբերտո Մարտինեսի թիմը՝ վաստակած 16 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։
Գոլեր․ Դեուլոֆեու՝ 19ր, Կոնե՝ 31ր, 62ր, 76ր, Դեֆո՝ 45ր, Ֆլեթչեր՝ 50ր, Քոաթես՝ 55ր (ինքն․), Լուկակու՝ 60։