Եվրոպա Լիգայի խմբային փուլի իր նախավերջին խաղում «Լիվերպուլը» մրցեց ֆրանսիական «Բորդոյի» հետ։
Յուրգեն Կլոպի սաները կամային հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ Գոլ բաց թողնելուց հետո առաջին խաղակեսում հաշվի հավասարությունը վերականգնեց Ջեյմս Միլները, իսկ ընդմիջումից առաջ «կարմիրների» հաղթական գոլը խփեց Կրիստիան Բենտեկեն։
Այս հաղթանակով «Լիվերպուլն» ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը։
Գոլեր․ Սայվե՝ 33ր, Միլներ՝ 38ր, Բենտեկե՝ 45ր։