«Սեյնթ Մերիում» Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ վերջին խաղից հետո կայացավ կիսաեզրափակչի վիճակահանությունը։
Այս փուլ են հասել մերսիսայդյան երկու ակումբները, սակայն դերի չի կայանա: «Լիվերպուլին» բաժին է ընկել «Ստոկ Սիթին», իսկ «Էվերթոնը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Հիշեցնենք, որ Լիգայի կիսաեզրափակչում թիմերը միմյանց հետ կմրցեն երկու անգամ: Առաջին հանդիպումը կկայանա հունվարի 4-ին, երկրորդը՝ հունվարի 25-ին: Եզրափակիչը կկայանա փետրավրի 28-ին՝ «Ուեմբլիում»:
Լիգայի գավաթի 1/2 եզրափակչի զույգերը․
«Էվերթոն» – «Մանչեսթեր Սիթի»
«Ստոկ Սիթի» – «Լիվերպուլ»