Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի այսօրվա առաջին հանդիպումը կայացավ «Վիկարիջ Ռոուդ» մարզադաշտում, ուր տեղի ակումբն ընդունել էր «Լիվերպուլին»։
Դաշտի տերերը կարողացան գրագետ պաշտպանության և հակագրոհների շնորհիվ երեք անպատասխան գնդակ ուղարկել «կարմիրների» դարպասը։ Հանդիպման հաշիվն արդեն 3-րդ րոպեին բացեց Նաթան Ակեն, իսկ 15-րդ րոպեին «Ուոթֆորդի» երկրորդ գոլը խփեց Օդիոն Իգալոն, ով խաղավարտից 5 րոպե առաջ դարձավ դուբլի հեղինակ։
Այս հաղթանակից հետո Կեկե Ֆլորեսի սաները՝ վաստակած 28 միավորով ամրապնդվեցին 7-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Ակե՝ 3ր, Իգալո՝ 15ր, 85ր։