• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Արսենալ» 2-1 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Arsenal-MCՊրեմիեր Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալն» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։

Արսեն Վենգերի սաներին հաջողվեց 2-1 հաշվով առավելության հասնել «քաղաքայինների» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց Թեո Ուոլկոտը, իսկ ընդմիջումից վայրկյաններ առաջ «զինագործների» առավելությունը կրկնապատկեց Օլիվյե Ժիրուն։

«Սիթիին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը։ 82-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Յայա Տուրեն։ «Արսենալն» այս հաղթանակից հետո՝ վաստակած 36 միավորով կշարունակի զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։

Գոլեր․ Ուոլկոտ՝ 33ր, Ժիրու՝ 45ր, Տուրե՝ 82ր։

Հետաքրքիր փաստեր