Պրեմիեր Լիգայի 19-րդ տւրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը կայացավ «Քինգ Փաուեր» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել չեմպիոնական պայքարում գտնվող «Լեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Սիթին»։
Առաջատարների պայքարն անցավ գրեթե հավասար պայքարում և ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով, որը ձեռնտու էր միայն նրանց մրցակից «Արսենալին», որն էլ պահպանեց առաջին տեղը։
«Լեսթերը» 39 միավորով օրացույցային տարին ավարտեց 2-րդ հորիզոնականում, իսկ «Մանչեսթեր Սիթին» 3 միավոր պակաս ունի և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։