Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնին նվիրված տեսանյութը:
Պրեմիեր լիգան 6,7 միլիարդ ֆունտ ստերլինգ արժողությամբ նոր պայմանագիր է կնքել Sky Sports-ի և TNT Sports-ի հետ՝ իր հանդիպումները Մեծ Բրիտանիայում հեռարձակելու համար:
Անգլիացի ֆուտբոլիստ Այվոր Բրոդիսը մինչև այժմ համարվում է Անգլիայի առաջնության ամենարիտասարդ խաղացող մարզիչը: 1946թ-ին նա ընդամենը 23 տարեկան էր, երբ գլխավորեց «Կառլայլ Յունայթեդ» ակումբը: Բրոդիսը երեք տարի հետո ինքն իրեն 18 հզր ֆունտով վաճառեց «Սանդերլենդին», որը ժամանակի համար շատ լուրջ տրանսֆերային գումար էր:
Ֆուտբոլի պատմության ամենաարագ գոլը խփել է անգլիական «Բրեդֆորդ Սիթիի» հարձակվող Ջիմ Ֆրայատը 1964թ-ի ապրիլին: Ֆուտբոլիստը դաշտի կենտրոնից գնդակը ուղարկել է դարպասի վերին անկյունը: Դարպասապահը այդ պահին նոր էր հագնում ձեռնոցները: Խաղի սկզբից անցել էր ընդամենը չորս վայրկյան: