Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Էվերթոնը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։
«Կարապները» լիգայի իրենց վերջին 22 խաղերրի պատմության մեջ առաջին անգամ կարողացան հաղթել «Էվերթոնին»։ Բոլոր երեք գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում։ Հանդիպման հաշիվը բացվեց 17-րդ րոպեին, երբ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Գիլֆի Սիգուրդսոնը։ 26-րդ րոպեին ինքնագոլի շնորհիվ հաշվի հավասարությունը վերականգնվեց, իսկ 8 րոպե հետո Անդրե Այուն խփեց իր թիմի հաղթական գոլը։
Այս հաղթանակից հետո «Սուոնսին»՝ վաստակած 25 միավորով բարձրացավ 15-րդ հորիզոնական։
Գոլեր․ Սիգորդսոն՝ 17ր (11մ), Քորք՝ 26ր (ինքն․), Այու՝ 34ր։