Պրեմիեր Լիգայի 24-ր տուրի կենտրոնական խաղում Լիվերպուլը հյուրընկալվել էր առաջատար Լեսթեր Սիթիին։
Կլաուդիո Ռանիերիի սաները կարևոր հաղթանակ տարան սեփական հարկի տակ։ «Աղվեսներից» դուբլի հեղինակ դարձավ ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Ջեյմս Վարդին։
Այս հաղթանակից հետո Լեսթեր Սիթին՝ վաստակած 50 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Վարդի՝ 60ր, 71ր։