Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում «Էվերթոնը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին», որը լուրջ համալրումներ ունեցավ տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Դաշտի տերերը վստահ խաղ անցկացրին սեփական հարկի տակ՝ ջախջախելով «կաչաղակներին»։ «Էվերթոնից» դուբլի հեղինակ դարձավ Ռոս Բարքլին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ահարոն Լենոնը։
Այս հաղթանակից հետո Ռոբերտո Մարտինեսի թիմը՝ վաստակած 32 միավորով բարձրացավ 11-րդ հորիզոնական։
Գոլեր․ Լենոն՝ 23ր, Բարքլի՝ 88ր, 90+4ր։