Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը կայացավ Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր հյուրընկալվել էր «Տոտտենհեմը»։
Խաղն անցավ գրեթե հավասար պայքարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին Մաուրիսիո Պոչետինոյի սաները։ Հանդիպման հաշիվը 53-րդ րոպեին բացեց լոնդոնցիների լավագույն ռմբարկու Հարի Քեյնը, իսկ «Սիթիի» պատասխան գնդակը խփեց փոխարինման դուրս եկած Կելեչի Իհեանաչոն։ հանդիպման 83-րդ րոպեին էլ հյուրերի հաղթական գոլը խփեց Քրիստիան Էրիկսենը, ով այսօր նշում է իր 24-ամյակը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 51 միավորով վերադարձավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Քեյն՝ 53ր (11մ), Իհեանաչո՝ 74ր, Էրկսեն՝ 83ր։