Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր ՊՍԺ֊ին։
Փարիզում գոլառատ և բավական գեղեցիկ խաղ ստացվեց, որն ավարտվեց մարտական ոչ ոքիով։ Թիմերը փոխնակվեցին երկուական գոլով։ «Սիթիից» գոլերից հեղինակ դարձան Քևին Դե Բրյույնեն և Ֆերնանդինյոն, իսկ դաշտի տերերից՝ Զլատան Իբրահիմովիչը և Ադրիան Ռաբիոն։ Շվեդ հարձակվողը չկարողացավ իրացնել 11 մետրանոցը։
Ավելացնենք, որ պատասխան խաղը կկայանա ապրիլի 12֊ին՝ «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում։
Գոլեր․ Դե Բրյույնե՝ 38ր, Իբրահիմովիչ՝ 41ր, Ռաբիո՝ 59ր, Ֆերնանդինյո՝ 72ր։