Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։
Ռաֆայել Բենիտեսի գլխավորած «Նյուքասլը» կարծես կարողանում է վերգտնել իր խաղը։ Նախորդ շաբաթ «Մանչեսթեր Սիթիի» հետ ոչ ոքի խաղացած «կաչաղակները» միավոր պոկեցին նաև «Լիվերպուլից», ընդ որոմ ընդմիջմանը գնացել էին 2-0 հաշվով զիջելով մրցակցին։
«Կարմիրներից» գոլերի հեղինակ դարձան Դանիել Սթարիջը և Ադամ Լալանան, իսկ հյուրերից աչքի ընկան Պապիս Սիսեն և Ջեք Քոլբեքը։
Այս հանդիպումից հետո «Լիվերպուլը» կշարունակի պահպանել 7-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Սթարիջ՝ 2ր, Լալանա՝ 30ր, Սիսե՝ 48ր, Քոլբեք՝ 66ր։