Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի անակնկալներից երկրորդն էլ կայացավ «Սեյնթ Մերիս» մարզադաշտում, ուր «Սաութհեմպտոնը» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։
Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում հայտնված «քաղաքայինները» խոշոր հաշվով պարտություն կրեցին «սրբերից»։ Դաշտի տերերից հեթ-տրիկ ձևակերպեց Սադիո Մանեն, մեկ անգամ էլ Հարտի դարպասը գրավեց Շեյն Լոնգը։ «Սիթիից» էլ դուբլի հեղինակ դաձավ Կելեչի Իհեանաչոն։
Այս հանդիպումից հետո Ռոնալդ Կումանի թիմը՝ վաստակած 57 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական, իսկ «Սիթին» հայտնվեց 4-րդում։
Գոլեր․ Լոնգ՝ 25ր, Մանե՝ 28ր, 57ր, 68ր, Իհեանաչո՝ 44ր, 78ր։