Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը կայացավ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր հյուրընկալվել էր «Տոտտենհեմը»։
Խաղից առաջ հյուրերը չեմպիոնական պայքարի տեսական շանսեր ունեին և նրանց հարկավոր էր միայն 3 միավոր։ Սակայն նրանց լոնդոնյան հարևանները դա թույլ չտվեցին։ Գրանցվեց ոչ ոքի արդյունք, որն ապահովեց «Լեսթեր Սիթիի» սենսացիոն չեմպիոնությունը։
Այս հանդիպումից հետո «Տոտտենհեմը» ապահովեց իր տեղը լավագույն քառյակում, իսկ «Չելսին» բարձրացավ 9-րդ հորիզոնական։
Գոլեր․ Քեյն՝ 35ր, Սոն՝ 44ր, Կեհիլ՝ 58ր, Ազար՝ 83ր։