Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի «Ռեալ» Մադրիդ – «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը։ Անգլիայում թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքիով։
«Սանտյագո Բեռնաբեոյում» գրեթե հավասար պայքար ընթացավ, որն ավարտվեց դաշտի տերերի նվազագույն հաշվով հաղթանակով։ Հանդիպման միակ գոլը գրանցվեց 20-րդ րոպեին։ Գարեթ Բեյլի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆերնանդոն։ Երկու խաղերի արդյունքում «Ռեալը» հաղթեց 1-0 հաշվով և դուր եկավ եզրափակիչ։
Ավելացնենք, որ Չեմպինների Լիգայի եզրափակչի մյուս մասնակիցը Մադրիդի «Ատլետիկոն» է։
Գոլեր․ Ֆերնանդո՝ 20ր։