«Սաութհեմպտոնը» պաշտոնապես հայտնեց գլխավոր մարզչի պաշտոնում Կլոդ Պյուելին նշանակելու մասին։
54-ամյա ֆրանսիացին երեք տարվա պայմանագիր է ստորագրել «սրբերի» հետ և արդեն վաղվանից կանցնի իր պարտականությունների կատարմանը, երբ առաջին թիմի ֆուտբոլիստները վերադառնան արձակուրդից։
Պյուելը ֆուտբոլիստի իր ողջ կարիերան անցկացրել է «Մոնակոյում», որը հետո մարզեց և որի հետ 1990/2000 մրցաշրջանում դարձավ Լիգա 1֊ի չեմպիոն։ Կլոդը հասցրել է աշխատել նաև «Լիլում», «Լիոնում» և «Նիցայում»։
Այժմ Պյուելը կշարունակի Ռոնալդ Կումանի աշխատանքը, ով երկու շաբաթ առաջ պաշտոնապես գլխավորեց «Էվերթոնը»։ Կլոդի օգնականը կլինի Էրիկ Բլեկը, ով Ռեմի Գարդից հետո ժամանակավորապես մարզեց «Աստոն Վիլլան»։