«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ռահիմ Ստերլինգը և «Հալլ Սիթիի» գլխավոր մարզիչ Մայք Ֆելանը ճանաչվել են Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։
Պեպ Գվարդիոլայի գալուց հետո 22-ամյա Ստերլինգը վերգտավ իր խաղը։ Անգլիացի կիսապաշտպանը փայլուն սկսեց մրցաշրջան՝ 3 խաղում դառնալով 2 գոլ, 1 գոլային փոխանցման հեղինակ և վաստակեց 11 մետրանոց իր թիմի համար։
Պրեմիեր Լիգան արժանիորեն գնահատեց Ռահիմի առաջընթացը՝ նրան ճանաչելով օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ Պատվավոր մրցանակի համար պայքարում Ստերլինգն առաջ անցավ Էդեն Ազարից, Անտոնիո Վալենսիայից և Կերտիս Դևիսից։
Ամսվա լավագույն մարզչի մրցանակը բաժին հասավ «վագրերի» գլխավոր մարզիչ Մայք Ֆելանին։ Չնայած կադրային լուրջ խնդիրներին, թիմը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր։
Ավելացնենք, որ Ֆելանի հետ այս մրցանակի համար պայքարում էին Պեպ Գվարդիոլան, Անտոնիո Կոնտեն և Ժոզե Մոուրինյոն։