Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 12-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ուոթֆորդին»։
«Կարմիր սատանաներն» անակնկալ պարտություն կրեց «Վիկարիջ Ռոուդուն»։ Դաշտի տերերը հաղթեց 3-1 հաշվով։ «Յունայթեդի» միակ գոլը 62-րդ րոպեին խփեց երիտասարդ Մարկուս Ռաշֆորդը, «Ուոթֆորդից» էլ հերթական անգամ աչքի ընկավ Էթիեն Կապուն։
Այս հաղթանակից հետո Վալտեր Մացարիի սաները՝ վաստակած 7 միավորով բարձրացան 8-րդ հորիզոնական։
Գոլեր․ Կապու՝ 34ր, Ռաշֆորդ՝ 62ր, Սունիգա՝ 83ր, Դինի՝ 90ր (11մ)։