• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 10 սխալները

HenrikhՁեզ ենք ներկայացնում Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի սխալ որոշումների թոփ տասնյակը։

10. Օդիոն Իգալոյին չվաճառելը (Ուոթֆորդ)

2016 թվականի հուլիսին «Ուոթֆորդը» մերժեց Օդիոն Իգալոյին չինական Շանհայ ՍԻՊԳ-ին 37.5 մլն ֆունտով վաճառելու առաջարկը։ Անկասկած նիգերիացին «Ուոթֆորդի» լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, սակայն նրա համար առաջարկվող գումարը և Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում նրա ցուցադրած խաղն անհամեմատելի են։ Իգալոն 2016/17 մրցաշրջանում խաղացել է 1289 րոպե և դաձել է ընդամենը մեկ գոլի հեղինակ։

9) Հարձակվող չգնելը (Սաութհեմպտոն)

Ամռանը «Սաութհեմպտոնը» վաճառեց Սադիո Մանեին և Գրացիանո Պելեին, ովքեր Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում ակումբի ողջ գոլերի 39%-ի, իսկ գոլային փոխանցումների 27%-ի հեղինակներն էին։ Ակումբը գնեց Նաթան Ռեդմոնդին և Սոֆիան Բուֆալին, սակայն վերջիններս չկարողացան փոխարինել Մանեին և Պելեին։

Կլոդ Պյուելի թիմի հարձակման գիծն աչքի չի ընկնում արդյունավետությամբ։ Մրցաշարային աղյուսակում միջին հորիզոնական զբաղեցնելը պայմանավորված է հուսալի պաշտպանությամբ։

8) Մայք Ֆելանին աշխատանքի ընդունելը (Հալլ Սիթի)

«Հալլ Սիթին» Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ամենաթույլ ելույթներ ունեցող ակումբներից մեկն է, չնայած կազմով վերջիններից չէ։ «Վագրերը» մինչ Ֆելանի հեռանալը զբաղեցնում էին վերջին կամ նախավերջին հորիզոնականները։ Անգլիացի մասնագետի ժամանակ «Հալլը» խամրած և հուսահատ ֆուտբոլ էր ցուցադրում, ինչը էապես փոխվեց նրա հեռանալուց և Մարկո Սիլվայի գալուց հետո։ Հիշենք 21-րդ տուրում «Բորնմուտի» նկատմամբ տարած վստահ հաղթանակը՝ 3-1։ Հաղթական արդյունքից բացի դրականորեն փոխվել է թիմի խաղը։

7) Ամռանը էական ձեռքերում չունենալը (Վեստ Հեմ)

Ամառային տրանսֆերային պատուհանի առաջին օրերին լոնդոնյան ակումբն իր հետաքրքրությունները հայտնեց Ալեքսանդր Լակազետի, Դանիել Սթարիջի, Մարիո Գոմեսի, Կարլոս Բակկաի, Կառլոս Տևեսի և Թեո Ուոլկոտի հանդեպ, սակայն վերջին օրերին կարողացավ միայն 20 մլն ֆունտով գնել Անդրե Այուին և վարձակալել Սիմոնե Ձաձային։

Ձաձայի տեղափոխությունն անարդյունավետ ստացվեց և ձմռանը նա վերադարձավ Յուվենտուս։ Իր ելույթներով չի փայլում Այուն, իսկ թիմի առաջատար Դիմիտրի Պայեն, որը ամենաշատ գոլային պահերն է ստեղծել Եվրոպայի Թոփ-5 առաջնություններում, հրաժարվել է շարունակել ելույթները «Վեստ Հեմում»։

6) Նգոլո Կանտեին փոխարինող չգտնելը  (Լեսթեր Սիթի)

Այն, որ «Լեսթերը» նախորդ մրցաշրջանում դարձավ չեմպիոն, իսկ «Չելսին» ընթացիկ մրցաշրջանում վստահորեն գնում է դեպի չեմպիոնություն, մեծապես կապված է ֆրանսիացի հենակետային կիսապաշտպան Նգոլո Կանտեի անվան հետ։

Իր առաջատարին վաճառելուց հետո «աղվեսները» փորձ չարեցին նրան արժանի փոխարինող գտնելու համար։ «Լեսթերն» այս պահին 15-րդ տեղն է Պրեմիեր Լիգայում։

5) Ալան Պարդյուին երկար պահելը (Կրիստալ Փելես)

Ֆուտբոլիստների այն կազմը և հնարավորությունները, որոնք կենտրոնացած են լոնդոնյան այս ակումբում, ենթադրում է ավելի բարձր արդյունքներ, քան ակումբը ցուցադրում է ընթացիկ մրցաշրջանում։ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին ակումբը պաշտոնանկ արեց Ալան Պարդյուին, սակայն, մեր կարծիքով, այդ որոշումը չափից շատ ուշացած էր։

4) Ջեք Ուիլշերին Բորնմուտ ուղարկելը և հետ վերադարձնելու փորձ չանելը (Արսենալ)

Ուիլշերը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բորնմուտի» կարևոր ֆուտբոլիստներից մեկն է։ Մրցակից ակումբում ունենալով նման ֆուտբոլիստ՝ «Արսենալն» այժմ խնդիրներ ունի կիսապաշտպանությունում, երբ վնասվածքի պատճառով բացակայում է Սանտի Կազորլան։

Մրցաշրջանի մեկնարկին միգուցե «զինագործները» չունեին անգլիացու կարիքը, սակայն այլ է վիճակն այժմ, իսկ Արսեն Վենգերը չվերադարձրեց Ջեքին։

3) Երկար ժամանակ Մխիթարյանին կազմից դուրս թողնելը (Մանչեսթեր Յունայթեդ)

Անկասկած փոխվել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը՝ հիմնական կազմում Հենրիխ Մխիթարյանի հայտնվելուց հետո։ Ունենալ նման բարձրակարգ ֆուտբոլիստ և նրան պահել պահեստայինների նստարանին, կարելի է համարել ընթացիկ մրցաշրջանի սխալ որոշումներից մեկը։

2) Լորիս Կարիուսին գնելը  (Լիվերպուլ)

«Լիվերպուլը» առաջնության ամենաշատ գոլեր խփող ակումբներից մեկն է, սակայն աչքի չի ընկել հուսալի պաշտպանությամբ։ «Կարմիրներն» այդ խնդիրը լուծելու նպատակով ամռանը որպես թիմի առաջին դարպասապահ գնեցին Լորիս Կարիուսին, որը սակայն ոչնչով առավել չէ Սիմոն Մինյոլեից։

1) Հարտին վաճառելը և Բրավոյին գնելը (Մանչեսթեր Սիթի)

Դարպասապահի առավել արտահայտված խնդիր ունի «Մանչեսթեր Սիթին»։ Պեպ Գվարդիոլան այս հարցում Յուրգեն Կլոպից ավելի հեռու գնաց։ Նա ակումբից հեռացրեց Ջո Հարտին և փոխարենը պայմանագիր ստորագրեց Կլաուդիո Բրավոյի հետ, որը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 4-ով ավելի շատ գոլ է բաց թողել, քան 16-րդ հորիզոնականում գտնվող «Միդլսբրոն»։

Հետաքրքիր փաստեր