Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի մեկնարկը տրվեց «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» հյուրընկալել էր 20-րդ հորիզոնականում գտնվող «Սուոնսի Սիթիին»։
«Կարապները» ոչ միայն արժանի դիմադրություն ցույց տվեցին «Լիվերպուլին», այլև կարողացան անակնկալ հաղթանակ տանել՝ 2-3 հաշվով։ Թիմերից դուբլների հեղինակ դարձան Ֆերնանդո Լյորենտեն և Ռոբերտո Ֆիրմինոն, իսկ հյուրերի հաղթական գնդակը 74-րդ րոպեին խփեց Գիլֆի Սիգուրդսոնը։
Այս հաղթանակից հետո «Սուոնսի Սիթին»՝ վաստակած 18 միավորով դուրս եկավ վտանգավոր գոտուց։
Գոլեր․ Լյորենտե՝ 48ր, 52, Ֆիրմինո՝ 55ր, 69ր, Սիգուրդսոն՝ 74ր։