Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ «Դին Կորտ» մարզադաշտում, ուր «Բորնմուտն» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին»։
«Քաղաքայինները» խնդիր չունեցան մրցակցի հարկի տակ և հաղթեցին 0-2 հաշվով։ Հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց Ռահիմ Ստերլինգը, իսկ երկրորդ գոլը 69-րդ րոպեին սեփական թիմի դարպասն ուղարկեց Թայրոն Մինգսը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 52 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական։
Գոլեր․ Ստերլինգ՝ 29ր, Մինգս՝ 69ր (ինքն,):