Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։
«Ուայթ Հարթ Լեյնում» գոլառատ խաղ ստացվեց, որտեղ հաղթանակ տարան լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները։ Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Դելե Ալին։ Էվերթոնի գոլերն էլ խփեցին Ռոմելու Լուկակուն և Էներ Վալենսիան։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստակած 56 միավորով ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Քեյն՝ 20ր, 56ր, Լուկակու՝ 81ր, Ալի՝ 90+2, Վալենսիա՝ 90+3ր։