«Վեստ Հեմի» եզրային կիսապաշտպան Մոհամեդ Դիամեն կիրակի օրը կայացած խաղում լուրջ վնասվածք է ստացել և այժմ ստիպված է բաց թողնել երեք ամիս:
Սենեգալցին ստիպված փոխարինվեց խաղի 73-րդ րոպեին, ինչն էլ օգնեց «Լիվերպուլին» հաղթանակ տանել՝ 2:3:
-Գործերը շատ վատ են: Պետք չէ բժիշկ լինել, որպեսզի հասկանալ, որ Դիամեի վնասվածքը լուրջ է:
Ես կարծում եմ նա բաց կթողնի 8-ից 10-12 շաբաթ,- ասել է «Վեստ Հեմի» մարզիչ Սեմ Ելլարդայսը:
Սենեգալցին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Վեստ Հեմի» բոլոր խաղերին: Պայմանագրով նրա հրաժարագինը ընդամենը 3,5 մլն ֆունտ է, սակայն այս վնասվածքից հետո դժվար թե Դիամեն տեղափոխվի այլ ակումբ: The Sun