Պրեմիեր Լիգայի 1֊ին տուրում չեմպիոնական պայքարի ֆավորիտներից համարվող «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր նորեկ «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնին»։
«Քաղաքայինները» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին դաշտի տերերի դարպասը։ Հանդիպման հաշիվը 70-րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն, իսկ 5 րոպե հետո Լյուիս Դանկի ինքնագոլը կրկնապատկեց մանչեսթերյան ակումբի առավելությունը։
Գոլեր․ Ագուերո՝ 70ր, Դանկ՝ 75ր (ինքն․)։