«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջո Քոուլը համոզված է, որ իր խաղընկեր Ռահիմ Ստերլինգը կդառնա թոփ ֆուտբոլիստ:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի «Վեստ Հեմի» հետ խաղում (2:3) Ստերլինգը գոլային փոխանցում արեց, որի արդյունքում էլ Քոուլը գոլ խփեց: Խաղից հետո Քոուլը պատմել է իր տպավորությունների մասին:
-Ռահիմը միշտ էլ սպառնում է մրցակցի դարպասին: Նա երբեք կանգ չի առնում, շատ է աշխատում թիմի համար և երբեք չի հոգնում: 18-ամյա երիտասարդի համար սա ուղղակի անհավանական է: Ռահիմը հաստատ կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլսիտներից մեկը, և «Լիվերպուլը» հիանալի ակումբ է դրան հասնելու համար,- ասել է Ջո Քոուլը: