Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։
Խաղն անցավ դաշտի տերերի զգալի առավելությամբ, սակայն լոնդոնյան ակումբը չկարողացավ կոտրել «կարապների» դիմադրությունը և բավարարվեց վաստակած 1 միավորով։
Այս հանդիպումից հետո «Տոտտենհեմը» 8 միավորով կպահպանի 5-րդ հորիզոնական։