Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր երկրորդ խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր Դոնեցկի» Շախտյորին»։
«Քաղաքայինները» 2-0 հաշվով հաղթանակ տարան «Էթիհադում»։ Հանդիպման հաշիվը 48-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց Քևին դե Բրույնեն, իսկ երկրորդ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Ռահիմ Ստերլինգը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 6 միավորով գլխավորում է F խումբը։
Գոլեր․ դե Բրույնե՝ 48ր, Ստերլինգ՝ 90ր։