Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի իր նախավերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր հոլանդական «Ֆեյենորդին»։
Խմբի առաջատար «քաղաքայինները» նվազագույն հաշվով հաղթանակ տարան հետնապահի նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 88-րդ րոպեին խփեց Ռահիմ Ստերլինգը։
Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը՝ վաստակած 15 միավորով առաջինն է F խմբում։ Երկրորդ տեղում գտնվող «Շախտյորն» ունի 9 միավոր։
Գոլ․ Ստերլինգ՝ 88ր։